Ապրիլի 6-17-ը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստման՝ 2026 թվականի երկրորդ հոսքի դասընթացը:
ՊԱՀՀ-ի ղեկավար և դասախոսական կազմերը ողջունել են դասընթացի մասնակիցներին և շեշտադրել դրա առաջնահերթությունը: Դասընթացի մասնակիցներն ընդգծել են, որ դասախոսությունների շրջանակում իրենց ներկայացված տեսագործնական տեղեկատվությունը կարևոր նշանակություն կունենա թե մասնագիտական, թե ընդհանուր կառավարչական գործունեության համար:
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են համապատասխան հավաստագրեր:











