ՊԱՀՀ-ում ավարտվել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի հերթական հոսքը

ՊԱՀՀ-ում ավարտվել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի հերթական հոսքը

2026 թվականի ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի 2026 թվականի առաջին հոսքի ավարտական հանդիսավոր արարողությունը:

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը շնորհավորել են դասընթացի շրջանավարտներին և մաղթել են նորանոր ձեռքբերումներ ծառայության մեջ՝ վստահություն հայտնելով վերջիններիս նորացված տեսագործնական գիտելիքներով առաջնորդվելու վերաբերյալ:

Դասընթացի մասնակիցներին հանձնվել են ավարտական հավաստագրեր: