Մարտի 9-20-ը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստման՝ 2026 թվականի առաջին հոսքի դասընթացը:
ՊԱՀՀ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը ողջունել են դասընթացի մասնակիցներին և ընդգծել դրա կարևորությունը: Հատկանշական է, որ դասընթացին մասնակցել են նաև ՊՆ ստորաբաժանումներից քաղաքացիական ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Մասնակիցների հետ անցկացվել է ռազմավարական վարժանք՝ քննարկման առարկա դիտարկելով բանակի կերպափոխման շրջանակում առանձին ուղղություններով հնարավոր զարգացումները:
Դասընթացի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել նաև ՀՀ ՊՆ ռազմագիտակրթական քաղաքականության վարչության պետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լևոն Խաչատրյանը:
Դասընթացի ավարտին հանդիսավոր արարողությամբ մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:













