ՊԱՀՀ-ում ավարտվել է «Պետության ռազմական անվտանգություն» վերապատրաստման դասընթացի հերթական հոսքը

ՊԱՀՀ-ում ավարտվել է «Պետության ռազմական անվտանգություն» վերապատրաստման դասընթացի հերթական հոսքը
2026 թվականի հունվարի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել 2025 թվականի երկրորդ (ընդհանուր՝ տասնմեկերորդ) հոսքի ավարտական հանդիսավոր արարողությունը:
Դասընթացի շրջանակում հիմնական նպատակ էր դրվել զինված ուժերի ռազմական և կրթական կարիքներին համապատասխան վերապատրաստել ղեկավար մակարդակում ծառայություն անցնող սպաներին:
ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը շնորհավորել են դասընթացի շրջանավարտներին և վստահություն հայտնել՝ ծառայության ընթացքում վերջիններիս նորացված տեսագործնական գիտելիքներով առաջնորդվելու վերաբերյալ: Դասընթացի մասնակիցներին հանձնվել են ավարտական հավաստագրեր:
Դասընթացի ավարտական գործընթացում ունկնդիրներն անցկացրել են համապատասխան թեմատիկ առաջադրանքով ռազմավարական խաղ՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստի նմանարկմամբ, որից հետո պաշտպանել են ավարտական աշխատանք և հանձնել են համալիր քննություն:
Ավարտական հանձնաժողովի նախագահ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանն իր ամփոփիչ խոսքում կարևորել է նման մակարդակում զինվորական պաշտոնատար անձանց գիտելիքների ու մասնագիտական կարողությունների հետևողական զարգացման առաջնահերթությունը: