2025 թվականի մայիսի 15-ին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում անցկացվել է ՀՀ բուհերի դասախոսական կազմի վերապատրաստման դասընթացի 3 փուլերի մասնակիցներին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողություն:
2024-2025 թվականների կտրվածքով ՀՀ ԿԳՄՍ նախարարության համադասմամբ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում անցկացվել են ՀՀ բուհերի դասախոսական կազմի վերապատրաստման 3 փուլերով դասընթացներ՝ դասախոսությունների ներկայացմամբ ներգրավվելով նաև մասնագետների ՀՀ ԶՈՒ ԳՇ համապատասխան ստորաբաժանումներից և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից:
ՊԱՀՀ-ի ղեկավար և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը շնորհավորել է դասընթացի շրջանավարտներին:
Դասընթացին մասնակցած բուհերի դասախոսները մեծ գոհունակությամբ են ընդգծել դասընթացի արժեքայնությունը, ծրագրում ներառված թեմատիկ դասախոսություններն ու դրանց ներկայացման որակական մակարդակները, նաև ցանկություն հայտնել ակտիվ գործակցություն ծավալել միջբուհական տարբեր ծրագրերով:
Միջոցառման ավարտին դասընթացի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:












