ՊԱՀՀ-ում ավարտվել է ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացի հերթական հոսքը

ՊԱՀՀ-ում ավարտվել է ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացի հերթական հոսքը

2025 թվականի մայիսի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացի 2025 թվականի երկրորդ հոսքի ավարտական հանդիսավոր արարողությունը:

ՊԱՀՀ-ի ղեկավար կազմը շնորհավորել է դասընթացի շրջանավարտներին և ընդգծել դասընթացի կարևորությունը՝  նրանց վերլուծա­կան, կառավարչական կարողությունների արդիականացման և մասնագիտական բնագավառում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացման ուղղությամբ:

Դասընթացի մասնակիցներին հանձնվել են ավարտական հավաստագրեր: