ՊԱՀՀ-ում մեկնարկել է ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացի հերթական հոսքը

ՊԱՀՀ-ում մեկնարկել է ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացի հերթական հոսքը

2025 թվականի մայիսի 5-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացի 2025 թվականի երկրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

ՊԱՀՀ-ի ղեկավար կազմը ողջունել է դասընթացի մասնակիցներին և ընդգծել, որ դասընթացի նպատակը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ համակարգում որոշումների մշակման, փորձաքննության ու կայացման գործընթացին մասնակցող անձանց՝ անվտանգությանն առնչվող և ռազմավարական գիտելիքների թարմացմանը, մասնագիտական տեղեկատվության արդիականացմանը նպաստելն է։