ՊԱՀՀ-ում մեկնարկել է վերապատրաստման դասընթացի հերթական հոսքը

ՊԱՀՀ-ում մեկնարկել է վերապատրաստման դասընթացի հերթական հոսքը

2025 թվականի ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել սպայական կազմի համար նախատեսված վերապատրաստման դասընթացի ութերորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

ՊԱՀՀ-ի ղեկավար կազմը ողջունել է դասընթացի մասնակիցներին և ընդգծել դրանում ներառված ուղղությունների կարևորությունը, որոնց տիրապետելով` մասնակից-ունկնդիրներն իրենց հետագա ծառայողական գործունեությունը կշարունակեն նորացված տեսագործնական գիտելիքների ու կարողությունների համադրմամբ: