2025 թվականի ապրիլի 18-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել սպայական կազմի համար նախատեսված վերապատրաստման դասընթացի յոթերորդ հոսքի ավարտական հանդիսավոր արարողությունը:
ՊԱՀՀ-ի ղեկավարությունը, շնորհավորելով դասընթացի շրջանավարտներին, հավաստել է, որ նորացված գիտելիքներն ու տեսագործնական հմտությունները միանշանակ մեծ դեր են ունենալու վերջիններիս ծառայողական հետագա գործունեության շրջանակում:
Հանդիսավոր միջոցառման ավարտին դասընթացի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:










