2025 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» վերապատրաստման դասընթացի տասներորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:
ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը ողջունել է դասընթացի մասնակից ունկնդիրներին և իր խոսքում ընդգծել է, որ դասընթացը նպատակ ունի ՀՀ ՊՆ ռազմական և կրթական կարիքներին համապատասխան զարգացնել ուսումնառողների ռազմավարական մտածողությունը՝ փոխանցելով պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ, նպաստելով նրանց ռազմագիտական, վերլուծական, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և մասնագիտական բնագավառում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:






