2025 թվականի մարտի 3-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացի 2025 թվականի առաջին հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:
ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը ողջունել է դասընթացի մասնակիցներին ու ընդգծել, որ դասընթացի նպատակը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ համակարգում որոշումների մշակման, փորձաքննության ու կայացման գործընթացին մասնակցող անձանց՝ անվտանգությանն առնչվող և ռազմավարական գիտելիքների թարմացմանը, մասնագիտական տեղեկատվության արդիականացմանը նպաստելն է։






