2025 թվականի հունվարի 22-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» վերապատրաստման դասընթացի իններորդ հոսքի ավարտական հանդիսավոր արարողությունը:
ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը և պրոֆեսորադասախոսական կազմը շնորհավորել են դասընթացի շրջանավարտներին ու մաղթել նորանոր ձեռքբերումներ ծառայության մեջ՝ վստահություն հայտնելով վերջիններիս նորացված տեսագործնական գիտելիքներով առաջնորդվելու վերաբերյալ:
Դասընթացի մասնակիցներին հանձնվել են ավարտական հավաստագրեր:









