ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտների միջև ստորագրվել են համագործակցության երկկողմ հուշագրեր

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտների միջև ստորագրվել են համագործակցության երկկողմ հուշագրեր

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ-ում կնքվել է համագործակցության հուշագիր՝ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջև: Հուշագիրն ամրագրում է գիտակրթական համագործակցության ընդլայնում և ուղղությունների լայն շրջանակ, այդ թվում՝ Հարավային Կովկասի, Մերձավոր և Միջին Արևելքի անվտանգության միջավայրի ուսումնասիրման ուղղությամբ հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացում:

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի նախաձեռնությամբ՝ նույն օրը կնքվել է նաև համագործակցության հուշագիր՝ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջև: Հուշագրի համաձայն՝ երկու կառույցները համատեղ կիրականացնեն Հարավային Կովկասի, ինչպես նաև համաշխարհային պատմության կարևորագույն հարցերի հիմնարար և կիրառական հետազոտություններ՝ ընդլայնելով գիտակրթական համագործակցությունը հակամարտությունների և պատերազմների պատմության, տարածաշրջանային հիմնախնդիրների առնչությամբ: 

Ստորագրելով հուշագրերը՝ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պ.գ.թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանը բարձր են գնահատել հուշագիրը ստորագրած գիտահետազոտական կառույցների միջև սերտ համագործակցության ծավալումն ու դրա հեռանկարային զարգացումը: Նրանք կարևորել են մասնագիտական բնագավառներում համատեղ հիմնարար ու կիրառական հետազոտությունների իրականացումը և դրանց դերն ու նշանակությունը հայրենական գիտության զարգացման գործում: