ՊԱՀՀ-ում տեղի է ունեցել ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի համար նախատեսված դասընթացի երրորդ հոսքի ավարտական հանդիսավոր արարողությունը

ՊԱՀՀ-ում տեղի է ունեցել ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի համար նախատեսված դասընթացի երրորդ հոսքի ավարտական հանդիսավոր արարողությունը

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստում» դասընթացի երրորդ հոսքի ավարտական հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի մասնակիցները:

ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, ք.գ.դ., պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանը շնորհավորել է դասընթացի մասնակիցներին՝ մաղթելով հետագա արգասաբեր ծառայություն՝ ՊԱՀՀ-ում ստացված նոր և առաջավոր փորձի վերաբերյալ տեղեկույթի կիրառմամբ: Դասընթացի մասնակիցները կարևորել են ՊԱՀՀ-ում կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, որոնք ապահովում են ռազմավարական և անվտանգությանն առնչվող խորքային գիտելիքներ:

Հանդիսավոր արարողության ավարտին դասընթացի մասնակիցներին տրվել են ավարտական հավաստագրեր: