Հոկտեմբերի 29-31-ը պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև երկկողմ համագործակցության շրջանակում ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «Ռազմավարության կերտում» խորագրով աշխատաժողով։
Միացյալ Թագավորության Արքայական միավորված ծառայությունների ինստիտուտի (ՌՈՒՍԻ) գիտաշխատողի անցկացրած պարապմունքներին մասնակցել է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Բանախոսությունների ընթացքում մասնակիցները վերահասու են դարձել պաշտպանական քաղաքականության և պաշտպանության ռազմավարական վերանայման, պաշտպանության ռազմավարության կերտման և պլանավորման առաջավոր փորձին, ՀՀ-ում այդ ոլորտներում արձանագրված խնդրահարույց հարցերին և դրանց հաղթահարման ուղիներին։
























