Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ղեկավար կազմի և «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի անձնակազմի մասնակցությամբ աշխատանքային խմբի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել և համաձայնեցվել են հետագա աշխատանքների պլանավորումները՝ ապահովելու ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարության հանձնարարականի կատարումը՝ ՀՀ պաշտպանական համակարգում և հանրապետության այլ ոլորտային ուղղություններում հիմնական ռազմագիտական-անվտանգային հասկացությունների ու տերմինների միասնական և կիրառական մոտեցումների ձևավորման ուղղությամբ:
ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի ՊԿ, գնդապետ Տ. Քոչարյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի օգնական, գնդապետ Ժ. Ամիրխանյանը նշել են, որ գործընթացը նախաձեռնվել է հաշվի առնելով այն իրողությունը, որ տարբեր լեզվամտածողությամբ, ռազմական մշակույթներով մի շարք առաջատար պետություններից (հիմնականում` ՌԴ-ից և ԱՄՆ-ից) մեր իրականության մեջ պատճենվում և հատկապես գիտահետազոտական աշխատանքներում արտացոլվում են տարընկալվող, երբեմն իրարամերժ հասկացություններ ու տերմիններ, որոնցից շատերը կիրառվում են հայերենի լեզվական նորմերին ու լեզվամտածողությանը անհարիր ձևով: Հետևաբար, որպես այդպիսին օրակարգային է մշակել և կիրառության դնել հիմնական ռազմագիտական-անվտանգային հասկացությունների ու տերմինների միասնական ու կիրառական մոտեցումներ:
Վերջնարդյունքում որոշում է կայացվել խմբի աշխատանքների հաջորդական միջոցառումների ու ժամանակային հստակեցումների վերաբերյալ, ինչի արդյունքում կառաջարկվի ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ներդնել ՀՀ ՊՆ և ԶՈՒ-ի գործունեության շրջանակներում կիրառվող հիմնական հասկացությունների ու տերմինների մասնագիտական բացատրական բառարանը:




