Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի կրթական դասընթացների ուսումնառուների համար «Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունները և դրանց ռազմական բաղադրիչի ապահովման առանձնահատկությունները» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Ֆրանսիայի զինված ուժերի պահեստազորի սպա Պատրիս Ֆրանչեսքին: Դասախոսությանը ներկա էին նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլին, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, ք.գ.դ., պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանն իր խոսքում կարևորել է նմանատիպ դասախոսությունների անցկացումը ռազմական գիտության և կրթության զարգացման ու միջազգային ակադեմիական գործակցության ծավալման տեսանկյուններից:






