ՊԱՀՀ-ում մեկնարկել է ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի համար նախատեսված դասընթացի երրորդ հոսքը

ՊԱՀՀ-ում մեկնարկել է ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի համար նախատեսված դասընթացի երրորդ հոսքը

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստում» դասընթացի երրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառուները: ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, ք.գ.դ., պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանը շնորհավորել է ուսումնառուներին՝ մաղթելով արգասաբեր ուսումնառություն: Արարողության ժամանակ դասընթացի մասնակիցներին մանրամասներ են ներկայացվել ՊԱՀՀ-ի ստեղծման պատմության, գիտահետազոտական, կրթական և գիտահրատարակչական գործունեության վերաբերյալ: