ՊԱՀՀ-ում անցկացվել է ուսումնամեթոդական հավաք

ՊԱՀՀ-ում անցկացվել է ուսումնամեթոդական հավաք

Օգոստոսի 27-29-ը ՊԱՀՀ-ում անցկացվել է ուսումնամեթոդական եռօրյա հավաք՝ ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ: Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանը կարևորել է նմանօրինակ հավաքները և ընդգծել դրանց դերն ու նշանակությունը անձնակազմի ուսումնամեթոդական կարողությունների զարգացման հարցում:

Հատվածներ՝ ուսումնամեթոդական հավաքի ժամանակ ներկայացված զեկուցումներից

Ուսումնամեթոդական հավաքի լայնաշերտ ու թիրախային թեմատիկ պարապմունքներն ու քննարկումները նպատակաուղղված են ՊԱՀՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական գիտելիքների խորացմանը, հետազոտական, վերլուծական  կարողությունների զարգացմանը, ուսումնակրթական նոր մեթոդական մոտեցումների յուրացմանը և կիրառմանը: