Օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացավ ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի 2023-2024 թթ. ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորական խոսքերով հանդես եկան ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմավարական պլանավորման վարչության պետ, մագիստրոսական ավարտական քննությունների քննական հանձնաժողովի նախագահ, գնդապետ Արմեն Սեյրանյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր, ի.գ.թ., դոցենտ, Ոստիկանության գնդապետ Միսակ Մարկոսյանը, ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունների կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր, ք.գ.թ. Էդգար Ալեքսանյանը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից և ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից:
ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի 2023-2024 թթ. ուսումնական տարվա գերազանց շրջանավարտ գնդապետ Խորեն Մկրտչյանի խոսքը: Երևան, ՊԱՀՀ, 23 օգոստոսի, 2024 թ.
Հանդիսավոր արարողությանը ներկա բարձրաստիճան հյուրերը, շնորհավորելով ՊԱՀՀ-ի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներին, համոզմունք հայտնեցին, որ ՊԱՀՀ-ում ստացած գիտելիքները կկիրառվեն ի նպաստ ՀՀ Զինված ուժերի զարգացման: Նրանք կարևորեցին ՊԱՀՀ-ի մագիստրոսական կրթական ծրագիրը և դրա նշանակությունը ռազմական գիտակրթական ուղղության համալիր զարգացման գործընթացում:
Հանդիսավոր արարողության վերջում ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, գնդապետ Տիգրան Քոչարյանը շրջանավարտներին հանձնեց ավարտական դիպլոմները, ինչպես նաև ՊԱՀՀ-ի հուշանվերներ՝ գործընկեր կրթօջախների ղեկավարներին:










