Հոգեբանական գիտությունների դոկտոր, գնդապետ Վազգեն Մարգարյանի «Մարտական գործունեության հոգեբանություն» մենագրական սույն աշխատության մեջ (Եր., 2009, ISBN 978-99941-2-303-2) ՀՀ-ում իրականացվող պաշտպանական բարեփոխումների համատեքստում ներկայացվում են ՀՀ ԶՈՒ-ի մարդատեխնիկական չդետերմինացված համակարգերի անձնակազմի մասնագիտական հոգեբանական ընտրազատման հիմնախնդրի լուծման, մասնագիտական գործունեության հուսալիության, մարտական գործունեության արդյունավետության մեծացման ուղիները` լեռնային գոտում շարժվող ռազմական ավտոտեխնիկայի վրա դարանակալած հակառակորդի գրոհի մոդելավորմամբ և ստացված արդյունքների ընդհանրացմամբ:
Ներկայացված են նաև ակտիվ մարտական գործողություններին զինծառայողների հոգեբանական պատրաստման, հուզակամային հատկությունների ձևավորման, հոգեկանի ինքնակարգավորման, հավանական հակառակորդի բացասական տեղեկութահոգեբանական ներգործությունից պաշտպանության հիմնական եղանակներն և ուղիները:
Մենագրությունը նախատեսված է ՀՀ ՊՆ զորամասերի հրամանատարների և նրանց մարտական պատրաստության ու ԱՀՏԱ գծով տեղակալների, ԲՌՈՒՀ-ների անձնակազմի և զինվորական հոգեբանների համար:
