ՊԱՀՀ-ում մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի չորրորդ հոսքը

ՊԱՀՀ-ում մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի չորրորդ հոսքը

Հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ-ի օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի չորրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը:

Դասընթացը նպատակ ունի զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը՝ օժանդակելով նրանց արդյունավետորեն ներգրավմանը զորամիավորման և կառավարման բարձր օղակներում մարտական ու զորահավաքային պատրաստականության, համազորային օպերացիաների նախապատրաստման և վարման, դրանց կառավարման գործընթացներին և կատարելագործելով նրանց գիտելիքները օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման և շտաբների ծառայության վերաբերյալ:

ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը ողջունել է սպա ուսումնառողներին և մաղթել հաջողություն ուսումնառության ընթացքում: