Հունվարի 19-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցավ «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման 7-րդ հոսքի դասընթացի ավարտի հանդիսավոր արարողությունը՝ դասընթացի ավարտական քննական հանձնաժողովի նախագահի, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերի և դասընթացի շրջանավարտների մասնակցությամբ:
«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՊԱՀՀ-ի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար և մեկնարկել է 2019 թվականից: Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառուների ռազմավարական և քննադատական մտածողության և պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը:
Հանդիսավոր արարողության մասնակիցները շնորհավորեցին շրջանավարտներին ՊԱՀՀ-ի դասընթացն հաջողությամբ ավարտելու առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություն հետագա ծառայության մեջ: Շրջանավարտներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ստացած կրթության համար՝ գնահատանքի խոսքեր հնչեցնելով Համալսարանի հասցեին: Հանդիսավոր արարողության վերջում շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայագրեր:

















