2026 թվականի հունվարի 12-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի 2026 թվականի առաջին (ընդհանուր առմամբ՝ տասներորդ) հոսքը:
Դասընթացի բացման հանդիսավոր արարողությանը ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը ողջունել է մասնակից ունկնդիրներին և ընդգծել, որ ներկա փուլում դասընթացին մասնակցության նպատակով ՊՆ և ԶՈՒ ԳՇ վերադաս ղեկավարությունն ընտրել է հիմնականում կենտրոնական օղակի օպերատիվ մակարդակի պաշտոններում ծառայություն անցնող անձանց:
Տվյալ մոտեցումն ավելի է ընդգծում դասընթացի կարևորությունը և հիմնական նպատակը. գերատեսչության մասնագիտական ու կրթական կարիքներին համապատասխան զարգացնել ուսումնառողների օպերատիվ, ինչպես նաև ռազմավարական մտածողությունը՝ նպաստելով նրանց վերլուծական և գործառնական կարողությունների կատարելագործմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը:





