ՊԱՀՀ-ում անցկացվել է ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացի հերթական հոսքը

ՊԱՀՀ-ում անցկացվել է ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացի հերթական հոսքը

2025 թվականի հոկտեմբերի 6-ից 17-ը ներառյալ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի վերապատրաստման՝ 2025 թվականի երրորդ հոսքի դասընթացը:

ՊԱՀՀ-ի ղեկավար կազմը ողջունել է դասընթացի մասնակիցներին և շեշտադրել դրա կարևորությունը: Դասընթացի մասնակիցների կողմից ընդգծվել է, որ նորացված տեսագործնական գիտելիքները մեծ աջակցություն կունենան ինչպես ծառայողական տարբեր ուղղություններով ընթացիկ կառավարչական, այնպես էլ բանակի զարգացման ու կերպափոխման գործընթացների շրջանակներում:

Դասընթացի ավարտին հանդիսավոր արարողությամբ մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: