Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթացների հերթական հոսքերի մեկնարկի արարողությունը, որին ներկա էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացների ուսումնառուները:
ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը շնորհավորել է ուսումնառուներին՝ մաղթելով արգասաբեր ուսումնառություն:
Դասընթացների մասնակիցներին մանրամասներ է ներկայացվել ՊԱՀՀ-ի ստեղծման պատմության, գիտահետազոտական, կրթական և գիտահրատարակչական գործունեության վերաբերյալ:





