Հուլիսի 14-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետական և ռազմական կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի 2024-2025 թթ. ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ-ից: Վերջիններս շնորհավորել են կրթական ծրագրի շրջանավարտներին և վստահություն հայտնել՝ ծառայության ընթացքում նորացված տեսագործնական գիտելիքներով առաջնորդվելու վերաբերյալ:
Դասընթացի մասնակիցներին հանձնվել են մագիստրոսական դիպլոմներ:
















