Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Զորամիավորումների կառավարում» դասընթացի վեցերորդ հոսքի ավարտական հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի մասնակիցները:
ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը շնորհավորել է դասընթացի մասնակիցներին՝ մաղթելով հետագա բեղմնավոր աշխատանք և ծառայություն՝ ՊԱՀՀ-ում ստացված նոր գիտատեսական գիտելիքների կիրառմամբ:
Դասընթացի մասնակիցները կարևորել են ՊԱՀՀ-ում կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը:
Հանդիսավոր արարողության ավարտին դասընթացի մասնակիցներին հանձնվել են ավարտական հավաստագրեր:























