ՀՀ ՊՆ ներկայացուցիչների պատվիրակությունը ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի տեղակալ, ԱՌՀԻ-ի պետ, գնդապետ Տիգրան Քոչարյանի ղեկավարությամբ, ՀՀ ՊՆ ՊՔ և ՄՀՎ ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանի ու ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ներկայացուցիչ, գնդապետ Արկադի Գրիգորյանի մասնակցությամբ նոյեմբերի 25-28-ն այցելել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոց (The Defence Institution Building School in Georgia, DIBS)։
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է վրացական հաստատության ղեկավարության հետ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ու ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցության ընդլայնման, գիտակրթական հնարավորությունների արդիականացման և փոխանակման վերաբերյալ:
ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել DIBS-ի տարածքում, ծանոթացել հաստատության ուսումնանյութական բազային, NATO-ի ձևաչափերին համապատասխան իրականացվող կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:






