ՊԱՀՀ-ում կայացել է «Պաշտպանության բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունների իրականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողով

ՊԱՀՀ-ում կայացել է «Պաշտպանության բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունների իրականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողով

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Պաշտպանության բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունների իրականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողով: Մասնակցում էին հրավիրյալ մասնագետներ տարբեր գիտակրթական հաստատություններից, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, ՊԱՀՀ-ի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման կրթական ծրագրի ուսումնառողները և «Պետական և ռազմական կառավարում» ծրագրի մագիստրանտները:

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գ. Տավարածյանը և ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ի.գ.դ., պրոֆ. Ա. Վաղարշյանը: Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի օգնական Ժ. Ամիրխանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ ՕԳՎ ՌՊՎ պետական կառավարման մարմինների և այլկառույցների հետ համագործակցության բաժնի պետի տեղակալ, փ/գ-տ Խ. Հարությունյանը, Հայ-Ռուսական Համալսարանի իրավաբանական վարչության ղեկավար, ի.գ.թ. Ս. Բաղդասարյանը և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ՌԱԿՀԿ-ի գիտնական-վերլուծաբան, Հայ-Ռուսական Համալսարանի կառավարման և բիզնեսի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ա. Ավետյանը:

Իրենց զեկուցումներում բանախոսները խորքային և համակողմանի կերպով գնահատեցին ու վերլուծեցին գիտաժողովի քննարկման թեմայի առարկան: Քննարկվեցին պետության պաշտպանության բնագավառում ինչպես պետական կառավարման, այնպես էլ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման հիմնախնդիրները ՀՀ-ում: Զեկույցները հնարավորություն տվեցին խնդիրները դիտարկել տարբեր գիտաճյուղերի տեսանկյունից (իրավական, տնտեսագիտական, ռազմագիտական և այլն):

Գիտաժողովը վարում էր ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ՌԱԿՀԿ-ի գիտնական-վերլուծաբան, Հայ-Ռուսական Համալսարանի կառավարման և բիզնեսի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ա. Ավետյանը:

Գիտաժողովի ընթացքում ծավալվեց մասնագիտական քննարկում, մասնակիցների կողմից հնչած բազմաթիվ հարցերին բանախոսների կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ: